կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի շրջափակման 100-րդ օրը Ադրբեջանի իշխանությունները ուսանողների նոր խմբաքանակ են հավաքագրում «էկոակտիվիստ» աշխատելու համար՝ խոստանալով անվճար սնունդ, հյուրանոց և այլ արտոնություններ․ Լինդսի Սնելլ

Արցախի շրջափակման 100-րդ օրը Ադրբեջանի իշխանությունները ուսանողների նոր խմբաքանակ են հավաքագրում «էկոակտիվիստ» աշխատելու համար՝ խոստանալով անվճար սնունդ, հյուրանոց և այլ արտոնություններ․ Լինդսի Սնելլ

Այսօր՝ Արցախի շրջափակման 100-րդ օրը Ադրբեջանի իշխանությունները ավելի շատ կամավորների կարիք ունեն «շրջափակման էկոակտիվիստ» աշխատելու համար։

Ինչպես գրում է հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարություն է տեղադրել մարտի 23-ից-29-ը ուսանողներ հավաքագրելու համար, որոնք պետք է Լաչինի միջանցքում «էկոակտիվիստ» աշխատեն։

«Ադրբեջանի իշխանությունները դրա համար գայթակղիչ պայմաններ են առաջարկում՝ անվճար սնունդ և հյուրանոց։ Բացի այդ ակցիային մասնակցող ուսանողների բացակայությունները կհամարվեն հարգելի։ Եվ ի՞նչ եք կարծում այդ հայտարարությունը քանի հավանություն է ստացել սոցցանցերում՝ երեք հազար»,- գրել է լրագրողը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: