հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ՔԿԱԳ-ում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները

Արցախի ՔԿԱԳ-ում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի N 81-Ա հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման և գրանցման բաժին)։

Վերոնշյալ մարմիններն աշխատում են ժամը 9։00-ից մինչև ժամը18։00-ն:

Արցախի արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ ԱՀ արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները չեն իրականացնելու միայն հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցումը, բացառությամբ՝ բացօթյա հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցման:

 

  • Կիսվել: