ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արցախի քաղաքացիները պետք է պատասխան պահանջեն իրենց զրկանքների համար այն ուժերից, որոնք ասում էին, որ «Ակնայի ճանապարհը կարմիր գիծ է իրենց համար», իսկ այժմ կողմ են այդ ճանապարհի բացմանը. ԱՀ պատգամավոր

Արցախի քաղաքացիները պետք է պատասխան պահանջեն իրենց զրկանքների համար այն ուժերից, որոնք ասում էին, որ «Ակնայի ճանապարհը կարմիր գիծ է իրենց համար», իսկ այժմ կողմ են այդ ճանապարհի բացմանը. ԱՀ պատգամավոր

Արցախի քաղաքացիները պետք է պատասխան պահանջեն իրենց զրկանքների համար այն ուժերից, որոնք ասում էին, որ «Ակնայի ճանապարհը կարմիր գիծ է իրենց համար», իսկ այժմ կողմ են այդ ճանապարհի բացմանը։ Այս մասին «Օր հարցազրույցին» տված հարցազրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը։

«Արդեն 9 ամիս է, ինչ մենք գտնվում ենք շրջափակման մեջ և առնվազն 2, թե 3 ամիս՝ լրիվությամբ շրջափակման մեջ: Դեռևս այն ժամանակ, երբ Արցախի նախագահն էր Արայիկ Հարությունյանը, և հնարավոր էին ավելի լավ պայմաններով լուծումներ՝ սկսած Կաշենի հանքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, եղան քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և այդ ժամանակաշրջանում բավականին բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք կարմիր գծեր էին հայտարարում, բայց 1 ամիս հետո այդ կարմիր գծերը «կանաչում էին»…

Եվ այդպես հասանք այսօրվա իրավիճակին: Հիմա դուք ճիշտ արձանագրում եք անում, որովհետև քաղաքական դաշտը ներկայացնող շատ դեմքեր ժամանակին հայտարարում էին, որ Ակնայով ցանկացած բեռնափոխադրում իրենց համար կարմիր գիծ է, բայց այս պահին նրանք ընդունելի են համարում այս ճանապարհով այս մեքենայի անցումը: Հիմա, կարծում եմ, զուտ քաղաքական մակարդակով այդ խոսույթի նվազում դուք էլ եք նկատել:

Այսինքն՝ կան քաղաքական այդ թևերի ղեկավար կազմի մեջ չմտնող մարդիկ, որոնք տրամաբանական հարց են տալիս. այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի քանի ամիս, մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի օր առաջ այլ քաղաքական խմբերի կողմից հնչած հայտարարությունը՝ «Մեզ համար անընդունելի է ցանկացած ճանապարհի գործարկում, բացի Լաչինի միջանցքից», լրիվությամբ փոխվեց:

Կարծում եմ՝ նրանց քաղաքական թիմակիցները լրիվությամբ օբյեկտիվ հարցեր ունեն տալու եւ պատասխան ակնկալելու,թե ինչպես ստացվեց, որ այն ժամանակ մեզ ուղարկում էին բլոկպոստեր տեղադրելու, հիմա այլևս դրա անհրաժեշտությունը չկա. ի՞նչը փոխվեց: Եվ ամենակոշտ արձանագրումը. ես կարծոււմ եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընթացքում տուժել են բլոկադայից, եւ տուժել են ոչ միայն իրենք, այլեւ իրենց ընտանիքները՝ երեխաներն ու մայրերը, այդ մարդիկ նույնպես հստակ հարցադրումներ պիտի ունենան այդ քաղաքական խմբերին, ուժերին, պետական պաշտոնյաներին՝ նախկին, թե ներկա՝ ինձնից սկսած։

Պիտի հարցնեն, թե ինչպես ստացվեց, որ իրենք այսքան ժամանակ անցնում էին զրկանքների միջով, իսկ հետո նախկինում կարմիր գծերի մասին հայտարարություններ անող մարդիկ մի պարզ օր սկսեցին քաղաքական այլ տեսակետ հայտնել նույն հարցի վերաբերյալ»,- ասել է նա:

 

  • Կիսվել: