կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի քաղաքացին Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱՀ ԱԱԾ

Արցախի քաղաքացին Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱՀ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն։

<<Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի Հանրապետության քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ>>,-փոխանցում է ԱՀ ԱԱԾ-ն։ 

  • Կիսվել: