կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի ՊՆ-ն հորդորում է չտարածել խուճապային տրամադրություններ և հետևել միայն պաշտոնական լրահոսին

Արցախի ՊՆ-ն հորդորում է չտարածել խուճապային տրամադրություններ և հետևել միայն պաշտոնական լրահոսին

Արցախի ՊՆ-ն անդրադարձել է վերջին ժաներին տարածվող սահմանային լարվածության մասին լուրերին։

Այս առնչությամբ ԱՀ ՊՆ-ն հորդորել է չտարածել խուճապային տրամադրություններ և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ 

"Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։

Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին",- ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: