ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման և իրացման հարցերը

Արցախի պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման և իրացման հարցերը

Այսօր Արցախի շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը: Այս մասին ասված է  Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջում:
 
«Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու են շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:
 
Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: