Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։
Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 6,365.7 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 9,200 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 69.2 տոկոս կամ պակաս 2,834.3 մլն դրամով:
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 31.8 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,963.4 մլն դրամ, հայտնում են Արցախի ՊԵԿ-ից: