շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախի պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Արցախի պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պաշտոնապես հերքում են այն տեղեկությունը, թե, իբր, պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

՛՛Պարզապես, ընտանիքի անդամը վերջին շրջանում թոքի վիրահատություն է տարել և առաջացել էր հետվիրահատական բարդություն:
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ անհիմն խոսակցություններ տարածելուց, գտնվել մասնագիտական ու բարոյական բարձրության վրա՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: