ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանի շրջանավարտների թիվը համահունչ է  նախորդ տարիներին  Արցախի պետական համալսարանի շրջանավարտների թիվը համահունչ է  նախորդ տարիներին

Արցախի պետական համալսարանի շրջանավարտների թիվը համահունչ է նախորդ տարիներին Արցախի պետական համալսարանի շրջանավարտների թիվը համահունչ է նախորդ տարիներին

Արցախի պետական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների թիվը, ըստ  համեմատական վերլուծության, համահունչ է բուհի ամեն տարվա  թողարկումների ցուցանիշներին։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ հավելելով, որ  շրջանավարտների թիվը մնում է կայուն:

Нет описания.

 «Այսօր ռեկտորատում կքննարկվեն բոլոր ֆակուլտետների ամփոփիչ ատեստավորումների արդյունքները։
 
Բոլոր ֆակուլտետներում արդեն ավարտված են ստուգումները, անբավարար գնահատականներ չկան»,-հայտնել  է Վ. Յարամիշյանը՝ արդյունքներն ամփոփելուց հետո արդեն հունիսին շրջանավարտներին կհրավիրեն ստանալու իրենց դիպլոմները։ 
 
Պրոռեկտորը դրական է գնահատել  այն որ բուհի այս տարվա  շրջանավարտների զգալի մասը  արդեն  գտել են իրենց տեղն աշխատաշուկայում։

  • Կիսվել: