երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ

Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և "Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի" զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով:

Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: