ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ՊԲ-ն հարվածային անօդաչու թռչող սարք է փորձարկել

Արցախի ՊԲ-ն հարվածային անօդաչու թռչող սարք է փորձարկել

Մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և   ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ  սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

«Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի, փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

 

  • Կիսվել: