չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի ՊԲ մի շարք զորամասերում իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ

Արցախի ՊԲ մի շարք զորամասերում իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ

Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առանձին ստորաբաժանումներում, պայմանավորված առաջիկայում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության կողմից անցկացվելիք ստուգումներով, իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Առաջնահերթությունների շարքում է տարվա պատրաստության պլանով նախատեսված ծրագրային միջոցառումների կատարման ընթացիկ վիճակի և դրանց արդյունքում արձանագրված գործընթացների իրատեսական գնահատումը: Զորքերում իրականացվող աշխատանքներին, ըստ ուղղությունների, մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար զորամասերում աշխատում են ՊԲ շտաբի բաժինների և ծառայությունների սպաներից կազմված հանձնաժողովները:

 

  • Կիսվել: