Արցախի ՊԲ հրամանատարի մոտ կայացել է ընդունելություն՝ ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած սպաների մասնակցությամբ
Օգոստոսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է ընդունելություն, որին հրավիրվել են բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած մի խումբ սպաներ:
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս ստացած գիտելիքներն ու փորձը կծառայեցնեն ի շահ մեր հետագա հաղթանակների: