շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կարպետագործության դասընթաց է կազմակերպվել

Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կարպետագործության դասընթաց է կազմակերպվել

Այսօր, մայիսի 20֊ին Արցախի պատմաերկրագիտական թանգարանում անց է կացվել «Արցախյան ձեռագործության գաղտնիքներ» խորագրով կարպետագործության դասընթաց։  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացի մասնակիցների հետ կապետագործության վերաբերյալ իրենց գիտելիքներով ու փորձով են կիսվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։
 
Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի խոսքով՝ որոշել են անմասն չմնալ այսօր նշվող «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, կազմակերպելով դասընթաց, որը կնպաստի գորգագործության նկատմամբ հետարքրքությանն խթանմանն ու որոշ հմտություններ ձեռք բերելու այդ արվեստում։
 
Դասընթացին տեսասահիկով ներկայացվել են աշխարհում հայտնի հին գորգերը։
Մասնակիցներից Մանե Սարգսյանը մեծ ցանկություն ունի տիրապետելու կարպետագործության արվեստի գաղտնիքներին։
 
Նա իր առաջին քայլերը սկսել է Արցախի դրոշը գործելուց, իսկ սովորեցնողն ութամյա Անգելինա Պետրոսյանն է, ով երեք տարի է, ինչ հաճախում է կարպետագործության խմբակի և արդեն ավելի քան 10 աշխատանք ունի։
 
«Ես շատ եմ սիրում կարպետ գործել: Այսօր կփորձեմ սովորեցնել հայկական նախշերով գորգեր գործել»,-ասել է Ստեփանակերտի ՄՊՍԿ-ի սանը:
 

  • Կիսվել: