Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի. Ստեփանյան
Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի։ Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում։
Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նշենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախում վիրավորում ստացած 6 զինծառայողներից 2-ի վիճակը միջին ծանրության է, իսկ 1-ինը` ծայրահեղ ծանր։
Նա նշել է, որ մյուս 3 վիրավումներն ավելի թեթև են։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել արցախյան դիրքերի ուղղությամբ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ուղղությամբ։