ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ոստիկանության կողմից իրականացվում են բացատրական աշխատանքներ

Արցախի ոստիկանության կողմից իրականացվում են բացատրական աշխատանքներ

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում:

Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները:

Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ Պարետի որոշումներին:

ԱՀ ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում նաև շրջաններում և հանգստի գոտիներում:

  • Կիսվել: