ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը

Արցախի ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը: Մայիսի 17-ից Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։  

 Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ճանապարհային ոստիկանությունը` համատեղ տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների,  երեկ՝  հունիսի 4-ին հատուկ միջոցառումներ է իրականացրել Մարտունու և Ասկերանի շրջաններում, որին հետևել է ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը:
 
Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։
 
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված խախտումների, հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների, մեքենաներում հայտնաբերված ապօրինի զենքի կամ ռազմամթերքի, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների,  առանց կամ կեղծ համարանիշերի և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվի 02 հաղորդաշարի առաջիկա թողարկմանը:

  • Կիսվել: