կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նյութական կորուստները նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը․ Ավետիսյան

Արցախի նյութական կորուստները նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը․ Ավետիսյան

Արցախի ընդհանուր նյութական կորուստները խիստ նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ  մինչև 44-օրյա պատերազմը 20 տարի շարունակ Արցախի տնտեսությունը տարեկան գնահատում էր երկնիշ աճ։

«2019 թվականին ՀՆԱ-ն կազմել է 343 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեն՝ շուրջ 380 դոլար։ Արցախում գործել են շուրջ 300 հանքավայր, 36 ՀԷԿ։ Այս տնտեսության ֆոնին այսօր մենք խոսում ենք արցախցիներին 10,000-40,000-ական դրամներ բաժանելու մասին»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: