ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վաղվանից սկսում է քաղաքական կոնսուլտացիաների փուլը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վաղվանից սկսում է քաղաքական կոնսուլտացիաների փուլը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վաղվանից սկսում է քաղաքական կոնսուլտացիաների փուլը: Այս մասին նա այսօր հայտարարել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստի ժամանա, որի ընթացքում ամփոփել է Արցախում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները:

Նիստի ժամանակ նաև քննարկվել է նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, նախանշվել անելիքները: Հարությունյանը իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ բոլոր ջանքները պետք է ուղղված լինեն երկրի ներքին կայունության և միասնության ապահովմանը, խաղաղ զարգացմանը:

Այս ճանապարյին նա պատրաստ է համագործակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ ևս:

«Հավաստիացնում եմ, որ անելու ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք ճիշտ իրացնել մեր ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու»,- ասել է նորընտիր նախագահը:

  • Կիսվել: