հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ներկայով և ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պետք է աջակից լինի ԱՀ նախագահին. քաղաքագետ

Արցախի ներկայով և ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պետք է աջակից լինի ԱՀ նախագահին. քաղաքագետ

Տեւական լռությունից հետո lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը բարեհաճել է խոսք ասել: Առիթը քաղաքագետ Մանվել Սարգսյանի ,,գործն,, է: Այս մասին գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

Վերջինս հուլիսի 4-ին պետք է ներկայանա Արցախի առաջին ատյանի դատարան եւ բացատրություն տա, թե փաստական ի՞նչ հիմքով է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին նախընտրական կաշառք բաժանելու հայտարարություն արել: Արտառոց ոչինչ չկա: Մանվել Սարգսյանն ասել է բաներ, որ առեւերեւույթ զրպարտություն են, Արայիկ Հարությունյանը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր արժանապատվությունը: Թող դատաքննությունը պարզի՝ որքանո՞վ է հիմնավոր կամ անհիմն Արայիկ Հարությունյանի հայցը: Հայկազն Ղահրիյանը, պարզվում է, այլ մոտեցում ունի:

https://www.lragir.am/2020/06/22/557990/Նա Մանվել Սարգսյանին հռչակում է ղարաբաղյան շարժման հիմնադիր, ուրեմն՝ անձեռնմխելի, գրեթե՝ կուռք, որին միայն պետք է երկրպագել: Մանվել Սարգսյանը, գուցե, Շարժմանն ինչ-որ ավանդ ունեցել է, բայց երբեք առաջին ջութակ չի եղել: Ես գոնե, որ Արցախի ազգային խորհրդի անդամ, առաջին գումարման Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել, Մանվել Սարգսյանին հիշում եմ միայն 1992-ից, երբ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ էր Երեւանում, ավելի ուշ՝ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի խորհրդական: Անշուշտ, նույնիսկ այդ կարգավիճակով Մանվել Սարգսյանը հայտնի դեմք է, փորձառու վերլուծաբան, նրա հեղինակած նյութերը պահանջված են, նախասիրությունները՝ քաջածանոթ:

Բայց մի՞թե դա իրավունք է տալիս նրան Արցախի նախագահի թեկնածուի հասցեին անվայել հայտարարություններ անել: Եւ մի՞թե Մանվել Սարգսյանին պաշտպանելիս Հայկազն Ղահրիյանը կարող է Արցախի նախագահի մասին խոսել քամահրանքով, թե նրա ,,կարկատան հիշեցնող իշխանությունը հեռու է Արցախի խնդրի էության նույնիսկ նվազագույն պատկերացումներից,, եւ որ նա ,,մինչ օրս խոսում է շատ բույսեր աճեցնելու եւ հէկ-եր կառուցելու մասին, որով էլ կարծես թե սահմանափակվում է Արցախի դերի, ներկայի եւ ապագայի նրա տեսլականը,,:

Դա այն դեպքում, երբ Արցախի նախագահը կարգավորման, Արցախի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական դերակատարության իր պատկերացումը դեռեւս ապրիլի 22-ին է յոթ սկզբունքների տեսքով հանրայնացրել: Արցախի ներկայով եւ ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք, մանավանդ որոշակի լսարան ունեցող լրատվամիջոցը պետք է հնարավորության սահմաններում աջակցեն, օգտակար լինեն: Թե՞ հայրենսիրության մասին lragir.am-ի պատկերացումները բոլորովին այլ են:

  • Կիսվել: