չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Արցախի ներկայիս նախագահը շնորհավորել է պաշտոնաթող նախագահի հոբելյանը

Արցախի ներկայիս նախագահը շնորհավորել է պաշտոնաթող նախագահի հոբելյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նախկին նախագահ Բակո Սահակյանին տարեդարձի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում ասվում է․

"Հարգելի ՛ Բակո Սահակի
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:
Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը:
 
Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:
 
Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք"։

  • Կիսվել: