հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ տնտեսության դինամիկ զարգացման մասին

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ տնտեսության դինամիկ զարգացման մասին

 Արցախի նախկին վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Արցախի տնտեսական զարգացման մասին սկսած 2007 թվականից։ Իր գրառման մեջ նա նշել է, որ հետազոտությունն արել են միջազգային անկախ փորձագետները։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս տեսանյութը մեր հանրապետության դինամիկ զարգացումն է ներկայացնում՝ սկսած 2007թ.-ից: Հետազոտությունը հեղինակել են միջազգային անկախ փորձագետներ: Այդ պատճառով էլ մատուցվում է ռուսերենով:

Վերհանված ցուցանիշները փաստում են, որ մեր կատարած անխոնջ աշխատանքի շնորհիվ կարևոր հանգրվանի ենք հասել: Գիտակցում ենք, որ այդ ընթացքում բացթողումներ էլ ենք ունեցել, բայց, ինչպես ասում են, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մեր համատեղ աշխատանքի ողջ ընթացքում միշտ փորձել ենք հեռու մնալ ամբոխահաճո հայտարարություններից, երբեք ոսկե սարեր չենք խոստացել, բայց արել ենք հնարավորը, որպեսզի ավելի շեն հայրենիք ունենանք:

Շուտով ձեր դատին կներկայացնենք Արցախի խոստումնալից ապագայի մեր տեսլականը: Այն հիմնված կլինի ոչ թե միայն բարի ցանկությունների կամ շռայլ խոստումների վրա, այլ հստակ, հաշվարկված, հավակնոտ և իրատեսական ծրագրի տեսքով կուղենշի մեր հետագա ընթացքը:

Բարի դիտում բոլորիդ:»

  • Կիսվել: