շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահը վաղը ուղիղ եթերում հանդես կգա կարևոր հայտարարությամբ (տեսանյութ)

Արցախի նախագահը վաղը ուղիղ եթերում հանդես կգա կարևոր հայտարարությամբ (տեսանյութ)

Հրավիրել եմ աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու նոր կորոնավիրուսի` մեր հանրապետությունում ստեղծած իրավիճակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նա նաև նշել է. ՛՛Հաշվի առնելով մեր հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել: Լսել եմ պարետի առաջարկությունները, որոնց շուրջ ծավալել ենք կառուցողական քննարկումներ:

Ընդունված որոշումների, մեր անելիքների և համավարակի հետագա տարածման վտանգը կանխարգելելու թեմաներով վաղն առավոտյան՝ ժամը 09:30-ին, ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում մի շարք կարևոր հայտարարություններ կանեմ՛՛:

 

 

  • Կիսվել: