Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով:.JPG?exif_rotate=y&no_disposition=y&name=200820StepanakertAskeranMayrughi%20(2).JPG&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiJRYW1uN0Z6UnBuNFZnckwyTUFHcXFnPT0iLCJzaWRCYXNlNjQiOiJ3QmtFNElyS0pkR01BM09uZkFFMDhuVXJGM3pMelFIUnJQbEdOT3QxNWZyOEVrYnJsbWNmUDBNQW8vNjhma2RHSkgxekpBTE1mZTZYWmowelFpcGhuTXVvR1VEZS82M3hMK0NnVS9oU1lUQWhKa1ZLNEJXVUtaaGg1Y1dtUGtOMFAyWC9TUVE2NDJzcFBjcHBCT1l0T1E9PSIsImhtYWNCYXNlNjQiOiIxd1lEZmVUNW5UKzNnZ2w0SW16L0RVL0IyZit3a3RBeTVYQjBJRElod0xZPSJ9)
Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը:
Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի:
.jpg?exif_rotate=y&no_disposition=y&name=200820StepanakertAskeranMayrughi%20(3).jpg&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiJlWWtEaXJoVkZIbE1WTGZhcXVYeHFRPT0iLCJzaWRCYXNlNjQiOiI5UGtrVk5aN2FOL0J1bHBTZm8zZzcycHNER2NKY095WGpuYUFSNEZRUWpHRmN6bGxYZnRQbXVYZHh0ZmlIL2xJODg2ODR0dU4yT2VXZ1p2QnhlZ2Z3WU5sczBVY3RLak9jakhxYjByU1Q3bDhCVVlSRXZTTDNwS3ZYL0Y3R1dqbEJUdzREQzdmd2V4OWxuTURta1BBSGc9PSIsImhtYWNCYXNlNjQiOiI0dmNDSldTSXJJOXVJMnErV2cxYjBqMW5YSGoyTzNRU0RuZFRUTDFKWTFRPSJ9)
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք: