երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախի նախագահը տեսազանգով զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից Անդրանիկ Բաղդասարյանի հետ (տեսանյութ)

Արցախի նախագահը տեսազանգով զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից Անդրանիկ Բաղդասարյանի հետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ տեսազանգ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուներից մեկի՝ Անդրանիկ Բաղդասարյանի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Երեկ տեսազանգ եմ ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուներից մեկի՝ մեր ժողովրդի արժանավոր զավակ ու իմ լավ ընկեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ:

Բեյրութում ծնված և հեռավոր ԱՄՆ գաղթած մարդու ամեն օրվա հոգսն ու մտածմունքը Հայրենիքն է: Նա Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման ամենամեծ նվիրատուն է: Քննարկել ենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները Հայրենիքում և Սփյուռքում, անդրադարձել ինչպես լիբանանահայության ներկա կացությանը, այնպես էլ անհրաժեշտության պարագայում նրանց հայրենադարձության կազմակերպմանն առնչվող հարցերին: Պարոն Բաղդասարյանին ներկայացրել եմ նաև Արցախում իրականացվող անվտանգային, տնտեսական և սոցիալական որոշ ծրագրերի մանրամասներ:

Նրա ոգևորությունը և Հայրենիքին կրկին սատար կանգնելու պատրաստակամությունը չզարմացրեցին ինձ: Համոզված եմ՝ շատ շուտով Անդրանիկ Բաղդասարյանին ու Հայրենիքի կարոտով ապրող մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին նորից կհանդիպենք հայրենի հողի վրա՛՛:

 

  • Կիսվել: