Արցախի նախագահը ՌԱԿ ԿՎ ատենապետի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեսակապով զրուցել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի հետ:
Այս մասին նախագահ Հարությունյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Նա նշել է, որ քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ անելիքներն ու առկա հիմնախնդիրները:
«Բարձր եմ գնահատում հայկական ավանդական կուսակցությունների և սփյուռքահայ կազմակերպությունների դերը Հայրենիքին սատար կանգնելու և նրա շարունակական զարգացման գործում: Պարոն Խարապյանի պատրաստակամությունն ու նվիրվածությունն այդ ամենի հերթական վկայությունն է, իսկ մենք մեր հերթին պատրաստակամ ու բաց ենք աշխատելու բոլորի հետ համազգային օրակարգի և Արցախին առնչվող հարցերի շուրջ»,- գրել է Հարությունյանը: