Արցախի նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը եւ օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Հարությունյանը մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ: Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը եւ օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման եւ ներման առանձին գործընթացներ:
Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:
Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»։