հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 11-ին, աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝   նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման թեմայով: Այս ամսին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները, այլ պաշտոնյաներ:

Իրավիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել  առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին Արցախում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է:

Ելույթներ են ունեցել պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Ըստ հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում:  Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:

 

  • Կիսվել: