շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. քննարվել են ռազմաքաղաքական իրավիճակն ու հումանիտար խնդիրները

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. քննարվել են ռազմաքաղաքական իրավիճակն ու հումանիտար խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: