ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը ՀՀ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի նախագահը ՀՀ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: