ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ԱՀ նախագահի որոշմամբ կարգելվի օնլայն շահումով խաղերը (տեսանյութ)

Արցախում ԱՀ նախագահի որոշմամբ կարգելվի օնլայն շահումով խաղերը (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երևեկության կանոնների պահպանման և օնլյան խաղերի խնդիրներին։

 Իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ հուլիսի 11-25-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից ի հայտ բերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վիճակագրությունից պարզ է դառնում, որ, ընդհանուր առմամբ, կատարվել է 1832 խախտում: 64 խախտում արձանագրվել է վարորդների անսթափ վիճակում գտնվելու, 119-ը՝ առանց վարորդական իրավունքի, 80-ը՝ լուսացույցին չհետևելու և 711-ը՝ սահմանված արագությունը գերազանցելու ժամանակ:
 
Հիշյալ ժամանակահատվածում գրանցվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում արձանագրվել է 35 նյութական և 5 մարմնական վնասվածքի դեպք, 6 քաղաքացի ստացել է վիրավորում:
 
Հանրապետության Նախագահի խոսքով՝ 2019 թվականի առաջին կիսամյակում երթևեկության կանոնները խախտվել է 10 հազար 870 անգամ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում՝ 16 հազար 811 անգամ: 2019 թվականի առաջին կիսամյակում վարորդական իրավունքից զրկվել է 46 անձ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում՝ 162 անձ:
 
Նախագահ Հարությունյանը նշել է, որ  ամրագոտիներ կապելը առաջիկայում պարտադիր կդառնա: Ի դեպ, երթևեկության հիմնական մայրուղիներին կիրառվող կանոնները կխստացվեն:
 
Ա. Հարությունյանի խոսքով՝ այն պաշտոնյան, որը կհամարձակավի միջնորդությամբ դիմել ոստիկանապետին կամ համապատասխան ծառայության պաշտոնյային ճանապարհային երթևեկության կանոնը խախտելու համար, կզրկվի զբաղեցրած պաշտոնում աշխատելու հնարավորությունից:
 

Հարությունյանի անրադարձել է նաև շահումով խաղերի խնդրին: Նա նշել է, թր իր  հանձնարարությամբ, շահումով խաղերի ու խաղատների մասին և վիճակախաղերի մասին ԱՀ օրենքներին համապատասխան, հանրապետության տարածքում կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակաղերի և տոտալիզատորների կազմակերպումը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ համացանցի հասանելիության տարածքից լիցքավորման համար համապատասխան սարքերից այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանելիությունը կարգելափակվի:
 
«Կարծում եմ՝ որոշումը արդարացված է, քանի որ մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով ամբողջ ամսվա աշխատավարձը և ոչ միայն: Այն իր հերթին հանգեցնում է այդ ընտանիքների կամ քաղաքացու համար անիմաստ պարտքերի կուտակման, իսկ դրա հետևանքով առաջանում են մի շարք սոցիալական խնդիրներ, այդ թվում՝ լինում են ամուսնալուծության դեպքեր, ինքնասպանության փորձեր, խեղվում են մարդկային ճակատագրեր»,- նշել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: