ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահը Երևանից վերադառնալիս կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

Արցախի նախագահը Երևանից վերադառնալիս կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանից վերադառնալիս կորոնավիրուսի թեստ է հանձնել։

«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր:

Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: