երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազին

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ինչպես InfoPort.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: