երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արցախի նախագահը ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին է ներկայացրել արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները

Արցախի նախագահը ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին է ներկայացրել արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: