կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի նախագահն ու Փարիզի քաղաքապետը համատեղ ասուլիս են անցկացնում (ուղիղ)

Արցախի նախագահն ու Փարիզի քաղաքապետը համատեղ ասուլիս են անցկացնում (ուղիղ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին առցանց համատեղ ասուլիս են անցկացնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել՝ այցելելու Լաչինի միջանցքի սկզբնամաս և ուղեկցելու Ֆրանսիայից ժամանած մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը նախատեսված է Արցախի ահմար: Այս պահին շարասյունը Կոռնիձորի հատվածում է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

  • Կիսվել: