ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

  • Կիսվել: