Արցախում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ համարձակ որոշումներ են կայացրել (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել՝ հրավիրած նոր ուսումնական տարում կրթական հաստատություններոմ ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Այս առնչությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբոքում գրել է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ:
Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»։