Արցախի նախագահն այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ մեր հանրապետության հարավ-արևելյան սահման, ծանոթացել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:
Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»,- գրել է նա ֆեյսբուքում և հրապարակել տեսանյութ։