շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահի հրամանագրերով պաշտոնանկություններ են եղել

Արցախի նախագահի հրամանագրերով պաշտոնանկություններ են եղել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 
Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
 
Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
 
Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։

  • Կիսվել: