երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ջերմ ու սպասված հանդիպում. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանին

Ջերմ ու սպասված հանդիպում. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

՛՛Ջերմ և սպասված էր այսօրվա հանդիպումս մեր բանակի հիմնադրման ակունքներում կանգնած իմ մարտական լավագույն ընկերներից Սեյրան Օհանյանի հետ: Քննարկել ենք մեր հայրենիքի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

 

  • Կիսվել: