կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Դավիթ Բաբայան

Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր՝ սեպտմբերի 1֊ին, մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված հատուկ նիստին և հանդես եկել ելույթով։

 Նախարարն Արցախի Հանրապետության ստեղծումը համարել է ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում, հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից և միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։

«Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ են»,-նշել է Դ.Բաբայանը՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: