ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի մայր բուհն ուսանողական վրանային ճամբար կկազմակերպի

Արցախի մայր բուհն ուսանողական վրանային ճամբար կկազմակերպի

Արցախի պետական համալսարանը Ասկերանի շրջանի Պատարա գյուղի վարչական տարածքում հուլիսի 15-25-ը կկազմակերպի ուսանողական ամառային վրանային 10-օրյա ճամբար։

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱրՊՀ Լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը:

«Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան Պատարայի գեղատեսիլ բնության գրկում վայելելու իրենց ամառային հանգիստը, ինչպես նաև մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի, քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական ու մշակութային ծրագրերի»,-մանրամասնել է Զ. Սառաջյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ճամբարին մասնակցել ցանկացողները կարող են հունիսի 13-ից մինչև հունիսի 30-ը գրանցվել ԱրՊՀ ՈւՀՏԱ և կարիերայի բաժնում։

Нет описания.

«Անհրաժեշտ է ներկայացնել ուսանողական տոմսի և անձնագրի պատճենները, լրացուցիչ հարցերի դեպքում՝ զանգահարել +374 97577660 հեռախոսահամարով»,-հավելել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: