ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Մարտունի քաղաքում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին (լուսանկար)

Արցախի Մարտունի քաղաքում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին (լուսանկար)

«Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ ԱՀ Մարտունի քաղաքում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետի տեղակալ Էդիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ կիսանդրին կտեղադրվի Գարեգին Նժդեհ փողոցում, որտեղ նախկինում կար Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակին նվիրված հուշարձան, որը, սակայն, տարիների ընթացքում քանդվել է: Կիսանդրու շինաշխատանքները սկսվել են տարվա սկզբից և ներկայումս ավարտման փուլում են: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է: Է. Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին:

  • Կիսվել: