երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի Մարտունի քաղաքի Ա. Արզումանյան փողոցում այրվել է չոր խոտատարածք

Արցախի Մարտունի քաղաքի Ա. Արզումանյան փողոցում այրվել է չոր խոտատարածք

Հունիսի 28-ին ժամը 16:14-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ա. Արզումանյան 51 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բռնկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները: Ժամը 16:20-ին հրդեհը մեկուսացվել է, մարվել՝ 16:25-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 մ² չոր խոտատարածք:
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: