երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախի «Լուսարար» թերթը սկսել է լույս տեսնել Երևանում

Արցախի «Լուսարար» թերթը սկսել է լույս տեսնել Երևանում

«Լուսարար» թերթը Արցախի միակ պարբերականն է, որն Արցախի հայաթափումից  հետո սկսել է լույս տեսնել Երևանում: Այն  շուրջ 23 տարի եղել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթը, իսկ այժմ վերահրատարակվում է տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով:

«Հույս ունենք, որ դա ժամանակավոր է, և ոչ հեռու ապագայում «Լուսարարը» նորից կտպագրվի Ստեփանակերտում՝ նախկին կարգավիճակով»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանը:

 «Նախաձեռնելով «Լուսարար»-ի վերահրատարակումը Երևանում՝ մենք նպատակ ենք ունեցել պահպանել այն լավագույն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել խմբագրակազմի ու թղթակցային ակտիվի համատեղ ջանքերով»,- ասել է թերթի խմբագիրը։

 «Լուսարար»-ն ունի նաև կայքէջ և ֆեյսբուքյան էջ:

  • Կիսվել: