կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախի խորհրդարանում առաջարկվել է 2023 թվականի բյուջեի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին

Արցախի խորհրդարանում առաջարկվել է 2023 թվականի բյուջեի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել, որին հրավիրվել են գյուղատնտեսության նախարար Գ.Հայրիյանը, շրջվարչակազմերի ներկայացուցիչներ և այգեգործներ:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են կարկտահարության հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումները:

Գեորգի Հայրիյանի խոսքով 2023 թվականը երաշտի, կարկուտի, սելավի տարի էր, որի հետևանքով մեծ կորուստներ ենք ունեցել: 

Վնասներ են կրել հիմնականում Ասկերանի ու Մարտակերտի շրջանները, հունիսի 15-ի տվյալներով կարկտահարվել է 1661,4 հա տարածք:

Լսումներին ներկա երիտասարդ այգեգործները տեղեկություններ են տրամադրել իրենց այգիների վիճակի մասին:Նրանք գումարներ են ծախսել թունաքիմիկատների վրա, կարկուտի պատճառով բերք չեն ստանալու, ուստի դիմում են փոխհատուցման հարցով:

Գ.Հայրիյանը նշել է, որ միջոցները սուղ են, փոխհատուցման գումար բյուջեով չեն նախատեսել:

Ազգային ժողովի փոխնախագահ Գ. Բաղունցի խոսքով երիտասարդ այգեգործները աջակցություն պետք է ստանան, որովհետև նրանք  գոյաբանական խնդիր են լուծում:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Կասյանը առաջարկել է 2023 թվականի բյուջեով նախատեսված ու մասամբ իրականացված ծրագրերի գումարի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին: Հարցը կբարձրաձայնվի խորհրդարանի հերթական նիստում, պատգամավորները կդիմեն  Հանրապետության նախագահին:

  • Կիսվել: