երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը գիտական հետազոտական նախագծերի մրցույթ է կազմակերպում

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը գիտական հետազոտական նախագծերի մրցույթ է կազմակերպում

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը և փաստաթղթերի փաթեթը՝ սոսնձված ծրարով, Արցախի գիտական կենտրոն է ներկայացնում հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 13։00-ը և 14։00-ից 17։00-ը, ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26 հասցեով) կամ փոստով (ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26)՝ մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը ներառյալ։
 
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Արցախի գիտական կենտրոնից, աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 13։00-ը։
 
Հեռ․ 047-96-09-93
Մրցույթի հրավերի փաթեթը` հղումով

  • Կիսվել: