հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի կառավարությունը հանդես է եկել վարորդական իրավունքից զրկվածին համաներում շնորհելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ

Արցախի կառավարությունը հանդես է եկել վարորդական իրավունքից զրկվածին համաներում շնորհելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ

Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդական իրավունքից զրկելու ձևով վարչական տույժից ազատելու մասին համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր  էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու պարագայում, վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին վարորդությամբ, կազատվեն վարչական տույժից ու կունենան վարորդական իրավունք ձեռք բերելու և իրենց նախկին աշխատանքով զբաղվելու հնարավորություն», -  գրել է Ներսիսյանը:

  • Կիսվել: