կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի իշխանությունը ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ ԱՀ նախագահ

Արցախի իշխանությունը ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որում հայտարարություն է ընդունվել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:
 
«Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:
 
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։
 
Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: