երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի իշխանություններն առաջարկել են Բաքվին հանդիպել ռուս խաղաղապահների կենտրոնակայանում

Արցախի իշխանություններն առաջարկել են Բաքվին հանդիպել ռուս խաղաղապահների կենտրոնակայանում

Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբհանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմիի հրամանատարության միջնորդությամբ ն՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հիշեցնենք, որ շրջափակումից հետո Արցախի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների կենտրոնակայանում երկու հանդիպում են ունեցել ադրբեջանական կողմի հետ։ Մեկը անց է կացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որի ժամանակ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտար խնդիրների կարգավորման շուրջ։

Երկրոդ հանդիպումը տեղի է ունեցել ԱՀ անվտանգության խորհուրդի քարտուղար Սերգեյ Շահրամանյանի գլխավորությամբ, որի ժամանակ Բաքվի ներկայացուցիչները բարձրացրել են Արցախը Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցեր, իսկ արցախյան կողմը հրաժարվել է քննարկել դրանք։

Դրան հաջորդեցին Ադրբեջանի հերթական սադրաքները, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցավ երեք զոհ, իսկ ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացում։

Հետագայում Ադրբեջանը առաջարկեց Արցախի ներկայացուցիչներին հանդիպում ունենալ Բաքվում, սակայն վերջիններս մերժեցին այդ առաջարկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: